Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները

«Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» նախագիծը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար՝ կապեր ընկերությունների միջև» (EU4Business: Connecting Companies) ծրագրի մի մասը, որը կառավարվում է EUROCHAMBRES-ի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում:

Նախագիծը իրականացնում են երկու գործընկեր կազմակերպություններ Հայաստանից և Իսպանիայից:

Հայաստանում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը միավորում է տեղական բիզնեսներին, կազմակերպություններին, ոլորտի զարգացմանը խթանող շահագրգիռ կողմերին, իսկ Իսպանիայի Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատը ներդնում է ոլորտի զարգացման իր բազմամյա փորձառությունը:

Մենք համոզված ենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում կաճի տնտեսական ակտիվությունն իր բոլոր լավագույն հետևանքներով: