Գործընկերներ

Բարի գալուստ Արմավիրի մարզի գինու զբոսաշրջության կլաստերի օնլայն հարթակ

Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատ

Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատը Իսպանիայում գործող հանրային իրավունքի կորպորացիաներից մեկն է: Այն խթանում և պաշտպանում է Իսպանիայի Վալլադոլիդ նահանգում գործող բիզնեսների շահերը:
Պալատը ստեղծվել է որպես պետական կառավարման մարմինների հետ խորհրդատվական և համագործակցող կազմակերպություն՝ դառնալով միջնորդ բիզնեսների և կառավարողների միջև:
Պալատները ղեկավարվում է անդամ ընկերությունների կողմից:

Camaravalladolid.com

Արմավիրի զարգացման կենտրոն

Արմավիրի զարգացման կենտրոնը Հայաստանում գործող հասարակական կազմակերպություն է, որն իր առաքելությունն է դարձրել ապահովել սոցիալ- տնտեսական առաջընթաց՝ նպաստելով պետական, բիզնես և հասարակական սեկտորների միջև համագործակցությանը:
Հասարակական կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է Արմավիրի մարզից, սակայն այժմ այն ոչ միայն միջմարզային և համապետական ծրագրեր է իրականացնում, այլ նաև աշխատում է տարբեր միջազգային կազմակերպությունների և արտերկրի գործընկերների հետ ՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը:

armavirdc.org