Մենք էսթեյթ այգի և գինեգործարան ենք, այսինքն՝ գինու պատրաստման ամբողջ գործընթացը կատարվում է մեկ վայրում:
Սեփական խաղողի այգիներ ունենալը հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերահսկել խաղողի վազերի աճը:
Մենք ունենք ոռոգման սահմանափակ հնարավորություն, սակայն, ցանկանում ենք հաճախորդներին ներկայանալ միայն բարձրորակ գինիներով: Այդ նպատակին հասնելու համար իրականացնում ենք վազերի խորը էտ՝ նվազեցնելով բերքատվությունը:
Գինեգործարանում շշալցնելուց առաջ գինիները հնեցնում ենք կաղնե տակառներում՝ առնվազն մեկ տարի: Այգիներում աճեցնում ենք Արենիի և Խնդողնիի բնիկ հայկական կարմիր սորտերը և մի քանի ֆրանսիական կարմիր սորտեր:
Գինեգործարանի տարածքում ունենք ընկուզենու և ծիրանի այգիներ, ինչպես նաև ջրամբար և ֆիլտրման համակարգեր՝ բոլոր վազերի և ծառերի կաթիլային ոռոգման համար:
Մեզ հյուրընկալվող զբոսաշրջիկը կարող է հենց արտադրողից տեսնել, թե ինչ է անհրաժեշտ խաղողի վազեր աճեցնելու համար, ինչպես է մեզ հաջողվում ստանալ լավագույն խաղողը, ծանոթանալ գինու պատրաստման գործընթացին և գինիների նմուշառմանը անմիջապես մեր հնեցման տակառներից:
Գինեգործարանն առանձնանում է նաև իր յուրահատուկ դիրքով, այն Արմավիրի մարզի ամենաբարձր կետերից մեկում է՝ Ախուրյան գետի կիրճի կողքին: Մեզ մոտ 1225-ից 1235 մետր բարձրությունից հյուրերը կարող են վայելել իրենց խմիչքներն ու ճաշը խաղողի այգիները շրջապատող հսկայական լեռների տեսարանով:
Նշենք, որ այգիներից մոտ 2 կմ հեռավորությամբ հյուրերը կարող են տեսնել Արաքս և Ախուրյան գետերի միախառնման տեսարանը, ինչպես նաև Երևանդաշատ և Բագրան հնագույն մայրաքաղաքները:
Կոնտակտներ
Հիմնադիր՝ Պեդրո Զարոկյան
Հեռ. +374 55 44 10 08
Էլ. փոստ` [email protected]
Հասցե՝ Արմավիր խճ., թիվ 4, Բագարան 1003


