Category Կլաստեր

«Գինու ազգային կենտրոն»  հասարակական կազմակերպություն 

«Գինու ազգային կենտրոն» ՀԿ-ն զբաղվում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության խնդիրներով։ Այն իր գործունեությամբ և խորհրդատվությամբ ձգտում է համադրել նորագույն տեխնոլոգիական լուծումները լավագույն ավանդույթների հետ:
Ավելին«Գինու ազգային կենտրոն»  հասարակական կազմակերպություն 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

Հիմնադրամը 2016 թ ից ի վեր զարգացնում և խթանում է հայկական գինու տուրիզմի կլաստերը ՀՀ-ում և ՀՀ-ի սահմաններից դուրս՝ իրականացնելով տարատեսակ միջոցառումներ, որոնց ժամանակ ներկայացնում է հայկական զբոսաշրջային ուղղությունները հայկական գինեգործությամբ հետաքրքրված գինու գիտակներին և գինեսերներին։
ԱվելինՀայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

«Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա»  սպառողական կոոպերատիվ

«Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» ՍԿ զբաղվում է գյուղմթերքների արտադրությամբ և վերամշակմամբ. գինու փոքր արտադրություն, չոր մրգերի արտադրություն, թարմ մրգերի և բանջարեղենի արտադրություն:
Ավելին«Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա»  սպառողական կոոպերատիվ

«Ջրաղացպանյան Վայների» գինեգործարան

Բամբակաշատ գյուղում է գործում Ջրաղացպանյանների գինեգործարանը: Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, որի հիմքը պապիկից ժառանգություն ստացած մառանն ու գինեգործական ավանդույթներն են:
Ավելին«Ջրաղացպանյան Վայների» գինեգործարան

«Արաքսի ափին» հյուրատուն

Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարն ունենալով՝ Սարգսյանների ընտանիքը հիմնել է «Արաքսի ափին» հյուրատունը սահմանամեձ Փշատավան գյուղում՝ Արաքս գետի հունին մոտ: Գետը և Արևմտյան Հայաստանի Իգդիր նահանգը տեսանելի է հյուրատանը կառուցված դիտաշտարակից:
Ավելին«Արաքսի ափին» հյուրատուն

Monte Noah Estate winery

Պեդրո Զարոկյանը, ԱՄՆ-ից վերադառնալով, որոշում է գինեգործության և խաղողի մշակման իր հմտությունները ներդնել Հայաստանում: Դրա համար նա ընտրում է իր տեսած ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Արաքս և Ախուրյան գետերի միախառման կետի մոտ գտնվող բարձունքը: Ոռոգման բացակայությունը դառնում է նոր հնարավորություն՝ փորձարկելու գյուղատնտեսական նորարարություններից կաթիլային ոռոգումը: Տարիների աշխատանքից հետո գործարարը արդեն ներկայանում է Monte Noah էսթեյթ այգի և գինեգործարանով:
ԱվելինMonte Noah Estate winery

Ալլուրիա գինեգործարան

«Ալլուրիա» գինեգործարանը Ձեզ հրավիրում է փորձելու բնական գինիներ՝ առանց խմորիչների և սուլֆիտների: Շրջայցերի ընթացքում հյուրերը ծանոթանում են արտադրանքին և Մաչանյանների ընտանիքի պատմությանը, որի հետ զուգահեռ է նաև գինեգործական ավանդույթների զարգացումը:
ԱվելինԱլլուրիա գինեգործարան

«Կարաս» գինեգործարան

Ֆրանսիահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստան է ներմուծել պրոֆեսիոնալ գինու արտադրության լավագույն փորձը: Խաղողի մշակման համար նա ընտրել է Արմավիրի մարզից քարքարոտ հսկայական մի տարածք և պրոֆեսիոնալ վարպետների ներգրավմամբ այն դարձրել քարից պոկված օազիս: Ակնառու է, որ հսկայական ներդրումներ են արվել Էռնեկյան ընտանիքի կողմից՝ ստանալու համար յուրահատուկ և պահանջված հայկական գինին:
Ավելին«Կարաս» գինեգործարան