Բարի գալուստ Արմավիրի մարզի գինու զբոսաշրջության կլաստերի օնլայն հարթակ

Մեզ միավորում է տարածաշրջանում կայուն տնտեսական և սոցիալական աճի հեռանկարը՝ նորարարական էնոտուրիզմի զարգացման միջոցով:

01

Գրանցվի՛ր

02

Դարձի՛ր գործընկեր

03

Զարգացրու՛ գինու զբոսաշրջությունը

Արմավիրի մարզի գինու զբոսաշրջության

Երթուղիներ

Քարտեզ
«Առաջին» երթուղի
«Երկրորդ» երթուղի
«Երրորդ» երթուղի

Նախագծի մասին

«Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» նախագիծը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար՝ կապեր ընկերությունների միջև» (EU4Business: Connecting Companies) ծրագրի մի մասը, որը կառավարվում է EUROCHAMBRES-ի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության շրջանակում:

Նախագիծը իրականացնում են երկու գործընկեր կազմակերպություններ Հայաստանից և Իսպանիայից:

Հայաստանում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը միավորում է տեղական բիզնեսներին, կազմակերպություններին, ոլորտի զարգացմանը խթանող շահագրգիռ կողմերին, իսկ Իսպանիայի Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատը ներդնում է ոլորտի զարգացման իր բազմամյա փորձառությունը:

Մենք համոզված ենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում կաճի տնտեսական ակտիվությունն իր բոլոր լավագույն հետևանքներով:

Ուղևորությունների պատկերասրահ

Ամենաայցելելի վայրերը

«Կարաս» գինեգործարան

Ֆրանսիահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստան է ներմուծել պրոֆեսիոնալ գինու արտադրության լավագույն փորձը:

Խաղողի մշակման համար նա ընտրել է Արմավիրի մարզից քարքարոտ հսկայական մի տարածք և պրոֆեսիոնալ վարպետների ներգրավմամբ այն դարձրել քարից պոկված  օազիս:

Միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին իրականացվող զբոսաշրջային ծրագրերում ընդգրկած է  այգիներով և գինեգործարանով շրջայցը, վեց տեսակի գինիների համտեսումը, այգիներից սեզոնային հյուրասիրությունը, ինչպես նաև դիտակետում ընդմիջումն ու լուսանկարվելը, որտեղից հեռվում միաժամանակ երևում են Արագած և Արարատ լեռները, իսկ ավելի մոտ՝ ներքևում փռված են խաղողի հսկայական այգիները:

«Արաքսի ափին» հյուրատուն

Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարն ունենալով՝  Սարգսյանների ընտանիքը հիմնել է «Արաքսի ափին» հյուրատունը սահմանամեձ Փշատավան գյուղում՝ Արաքս գետի հունին մոտ:  Գետը և Արևմտյան Հայաստանի Իգդիր նահանգը տեսանելի է հյուրատանը կառուցված դիտաշտարակից:  

Ջրաղացպանյան գինիներ

Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, որի հիմքը պապիկից ժառանգություն ստացած մառանն ու գինեգործական ավանդույթներն են:

Իհա՛րկե, այժմ արտադրությունը իրականացնում են պրոֆեսիոնալ եղանակով, սակայն դեռևս առկա է հին մառանը, որի տարածքում գործում է նաև համտեսի սրահ, որտեղ հյուրերը ծանոթանում են ավանդական և նորագույն գինեգործության մշակույթին, համտեսում շուկայում առկա և փորձարարական գինիներ:

Սարդարապատի պատմահնագիտական թանգարան

Թանգարանը իր ցուցանմուշներում ներկայացնում է նաև գինու ստեղծման հետ կապված գտածոներ, որոնք մեծ նշանակություն ունեն գինեգործական և խաղողի մշակման հայկական հնագույն ավանդույթները ներկայացնելու տեսանկյունից: Թանգարանը հազարավոր զբոսաշրջիկների սիրելի վայրն է մարզում:

Ալլուրիա գինիներ

«Ալլուրիա» գինեգործարանը Ձեզ հրավիրում է փորձելու բնական գինիներ՝ առանց խմորիչների և սուլֆիտների:

Շրջայցերի ընթացքում հյուրերը ծանոթանում են արտադրանքին և Մաչանյանների ընտանիքի պատմությանը, որի հետ զուգահեռ է նաև գինեգործական ավանդույթների զարգացումը:

Գործընկերներ

Եվրոպական առևտրի և արդյունաբերության պալատների ասոցիացիա
ԵՄ-ն՝ բիզնեսի համար
Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատ
 Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ

Grand Fall Wine Tasting

Boutique Wines, Spirits, & Ciders annual Grand Fall Wine Tasting, featuring a curated selection of red, bubbly and white wine, with traditional holiday foods in mind.

Come find something new and exciting at this free tasting event!

Located at 18 Westage Drive, in Fishkill, 1/4 mile north of I-84, off of Rt 9, behind Boston Market. Must be 21+ with valid ID to participate.