«Ալլուրիա» գինեգործարանում արտադրվում են բնական գինիներ, այսինքն` չեն օգտագործվում կոմերցիոն խմորիչներ և սուլֆիտներ: Արտադրանքը սպառողին է ներկայացված 2016 թվականից:
Վանի շրջանում գտնվող Ալյուր գյուղից է սկիզբ առել Մաչանյան ընտանիքի գինու պատրաստման ամենամյա ավանդույթը:
Մեր նախնիները գինեգործներ են եղել, Վանում ունեցել են բերքատու առատ այգիներ, որոնց տված պտուղներից էլ ստեղծել են վայրի գինիներ։
Գաղթի տարիներին ընտանիքի գինեգործական ավանդույթը ընդհատվել է, սակայն, Էջմիածնում հաստատվելուց հետո, Մաչանյան մեծերը վերականգնել են գինու պատրաստումը։
Հետագայում Գևորգ Մաչանյանի որդիների կողմից, շարունակելով գինի պատրաստելու պապական ավանդույթը, սկիզբ են դրել «Ալլուրիա» գինիների պատմությանը։
«Ալլուրիա» գինիների տարբերանշանին խոյ է պատկերված: Խոյը, Ալլուրիա գինու խաղողի պես, ևս ապրում է սարերում, ժայռերում, «քարից խոտ գտնում», պայքարում։ Տարբերանշանը խորհրդանշում է գինու ու մեր ընտանիքի համառությունն ու վայրի, բնական էությունը։
«Ալլուրիա» գինին պատրաստում ենք Արարատյան դաշտավայրում աճող «Հաղթանակ» և «Կարմրահյութ», Արցախի «Խնդողնի» խաղողի լավագույն տեսակներից, ավանդական եղանակով՝ վայրի խմորմամբ, այսինքն առանց կոմերցիոն խմորիչների և սուլֆիտների ավելացման։
Վայոց ձորի «Ոսկեհատ» խաղողից պատրաստում ենք Ալլուրիա գեղեցկուհին՝ սպիտակ գինին։
Մեր այգիների «Ոսկեհատ» տեսակի խաղողը պատրաստ կլինի 2-3 տարի հետո։ Գինեգերծարանում անցկացնում ենք նաև համտեսներ ու շրջայցեր, որոնց ընթացքում հյուրերին ծանոթանում ենք գինու պատրաստման ընթացքին և Մաչանյան ընտանքի պամությանը՝ նրանց դարձնելով պատմության անբաժանելի մասնիկը:
Կոնտակտներ
Հիմնադիր՝ Մաչանյան ընտանիք
Հեռ. +374 93956699, +374 77 583399
Էլ. փոստ` [email protected]
Հասցե՝ ք. Վաղարշապատ, Արամ Մանուկյան 46