Armavir Garden
Արմավիրի զբոսայգում գտնվող սրճարանը կապահովի ձեր հանգիստն ու լավ սկիզբ կլինի արմավիրյան ուղիների բացահայտմանը:
Bookinist Armavir
Այստեղ կարող եք գնել ոչ միայն գրքեր, այլ նաև հուշանվերներ Արմավիրից:
Նորավանի այգիներ
Խաղողի այգիների շրջայցի ժամանակ դուք կարող եք ծանոթանալ Արարատյան դաշտավայրում աճող խաղողի տեսակներին: Սեզոնային աշխատանքների ժամանակ էլ կարող եք մասնակցել նաև բերքահավաքին:
Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա
«Լուկաշինի գյուղատնտեսական ասոցիացիա» ՍԿ զբաղվում է գյուղմթերքների արտադրությամբ և վերամշակմամբ. գինու փոքր արտադրություն, չոր մրգերի արտադրություն, թարմ մրգերի և բանջարեղենի արտադրություն:
Ասոցիացիայի հյուրատանը զբոսաշրջիկներին առաջարկում են մասնակցություն խաղողի բերքահավաքին, չրի արտադրության ընթացքին:
Գինու ստացումը ցուցադրում են փոքր իտալական սարքավորումներով:
Family Castle հյուրատուն
Այստեղ ոչ միայն կարող եք ամփոփել Ձեր օրը համեղ ընթրիքով և ճաշակել տեղական գինիներ, այլ նաև ունեք գիշերակացի հնարավորություն: Հյուրատունը գտնվում է Արմավիր քաղաքում: