Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ

Հիմնադրամը 2016 թ ից ի վեր զարգացնում և խթանում է հայկական գինու տուրիզմի կլաստերը ՀՀ-ում և ՀՀ-ի սահմաններից դուրս՝ իրականացնելով տարատեսակ միջոցառումներ, որոնց ժամանակ ներկայացնում է հայկական զբոսաշրջային ուղղությունները հայկական գինեգործությամբ հետաքրքրված գինու գիտակներին և գինեսերներին։

2016 թ.-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ է ստեղծվել Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը՝ ոլորտի արդյունավետ և համակարգված զարգացման, ինչպես նաև պետական քաղաքականության նոր ռազմավարությունների և զարգացման ծրագրերի ներդրման նպատակով։

Հիմնադրամը 2016 թ ից ի վեր զարգացնում և խթանում է հայկական գինու տուրիզմի կլաստերը ՀՀ-ում և ՀՀ-ի սահմաններից դուրս՝ իրականացնելով տարատեսակ միջոցառումներ, որոնց ժամանակ ներկայացնում է հայկական զբոսաշրջային ուղղությունները հայկական գինեգործությամբ հետաքրքրված գինու գիտակներին և գինեսերներին։

Ավելի քան վեց հազարամյակ պահպանվող հայկական գինեգործության ավանդույթները, Հայաստանի հարուստ մշակույթն ու պատմական ժառանգությունն այսօր համադրվում են խաղողագործության և գինեգործության զարգացման, կլիմայական պայմանների, խաղողի սորտերի հարուստ բազմազանության, ժամանակակից տեխնոլոգիաների և գիտական ներուժի հրաշալի հնարավորությունների հետ՝ հզորացնելով ոլորտի կայուն զարգացման հիմքը։

Հիմնադրամի գլխավոր նպատակը հայկական գինիների սպառման և արտահանման ծավալների ավելացումն է, «Հայաստանի գինիներ» բրենդի համաշխարհային ճանաչումը։ 

Հիմնադրամի նպատակներն են

  • Աշխարհագրական ցուցիչների ազգային համակարգի ստեղծումը,
  • Խաղողի տնկիների կադաստրային համակարգի մշակումը
  • Հայկական խաղողի գենետիկ ռեսուրսների ուսումնասիրությունը
  • Տեղածին սորտերի պահպանությունը, սեփական հավաքածուի ստեղծումը
  • Խոշոր և փոքր արտադրողներին աջակցությունն ու խորհրդատվության տրամադրումը
  • Գինու տեխնոլոգների և գինեգործների ուսուցումը և մասնագիտական վերազինումը
  • Հայկական գինիների առաջխաղացումը, արտահանմանն աջակցությունը
  • Խաղողի սորտերի և այգիների, գինու արտադրությունների վերաբերյալ արդիական տեղեկատվություն պարունակող միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծումը՝ գինեգործական ապրանքների որակի վերահսկողության և հնարավոր կեղծարարություններից խուսափելու նպատակով։

Կոնտակտներ

Հիմնադիր՝  ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Գործադիր տնօրեն՝ Զարուհի Մուրադյան
Հեռ.  060 65 58 95
Էլ. փոստ`   [email protected]
Հասցե՝  Երևան, Մհեր Մկրտչյան 5, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն