Ագրոտուրիզմի զարգացման հեռանկարն ունենալով՝ Սարգսյանների ընտանիքը հիմնել է «Արաքսի ափին» հյուրատունը սահմանամեձ Փշատավան գյուղում՝ Արաքս գետի հունին մոտ: Գետը և Արևմտյան Հայաստանի Իգդիր նահանգը տեսանելի է հյուրատանը կառուցված դիտաշտարակից:
Երևանից 60 կմ հեռավորությամբ գտնվող զբոսաշրջային կետը կարճ ժամանակում դարձավ ընտանեկան հանգստի պահանջված վայր:
Տարեցտարի հյուրատունը նորովի է ներկայանում:
Այստեղ արդեն գործում է գինու մառան, որտեղ հյուրերը կարող են համտեսել տեղում արտադրված խաղողի և մրգային գինիները:
Հյուրատունն ունի նաև գիշերակացի հնարավորություն:
Կոնտակտներ
Հիմնադիր՝ Նարինե Հեպոյան
Հեռ. 093 18 38 64
Էլ. փոստ` [email protected]
Հասցե՝ Արմավիր, Փշատավան գյուղ, 22 փող. , 33 տուն