«Կարաս» գինեգործարան

Ֆրանսիահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստան է ներմուծել պրոֆեսիոնալ գինու արտադրության լավագույն փորձը: Խաղողի մշակման համար նա ընտրել է Արմավիրի մարզից քարքարոտ հսկայական մի տարածք և պրոֆեսիոնալ վարպետների ներգրավմամբ այն դարձրել քարից պոկված օազիս: Ակնառու է, որ հսկայական ներդրումներ են արվել Էռնեկյան ընտանիքի կողմից՝ ստանալու համար յուրահատուկ և պահանջված հայկական գինին:

2010 թվականին շուկա հանելով իր առաջին արտադրանքը՝ Կարասը սկիզբ դրեց հայկական գինու վերածննդին և շարունակում է մնալ առաջատար հայկական գինիներից մեկը։

Մեր գինիների յուրահատուկ համի ու բարձր որակի հիմքում ընկած են Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում գտնվող 400 հա մակերեով խաղողի այգիները, որոնք նախագծվել և մշակվում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Այնտեղ աճում է մոտ 30 խաղողի սորտ՝ ինչպես էնդեմիկ, այնպես էլ միջազգային։

Մենք գինու բրենդն անվանեցինք ի պատիվ հնագույն հայկական կավե անոթների, որտեղ հիմնականում պահեստավորում էին գինին, այսօր արդեն Կարասը համադրում է հազարամյա գինեգործական ավանդույթները առաջատար տեխնոլոգիաների հետ՝ գինեգործական բոլոր փուլերում մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հասնելով որակի կատարելության:

Միջազգային շուկաները գրաված մեր գինեգործարանը՝ սիրով հյուրընկալում է նաև զբոսաշրջիկներին:
Միայն երեքշաբթի և ուրբաթ օրերին իրականացվող զբոսաշրջային ծրագրերում ընդգրկած է այգիներով և գինեգործարանով շրջայցը, վեց տեսակի գինիների համտեսումը, այգիներից սեզոնային հյուրասիրությունը, ինչպես նաև դիտակետում ընդմիջումն ու լուսանկարվելը, որտեղից հեռվում միաժամանակ երևում են Արագած և Արարատ լեռները, իսկ ավելի մոտ՝ ներքևում փռված են խաղողի հսկայական այգիները:

Կոնտակտներ

Հիմնադիր՝ Էդուարդո Էռնեկյան
Հեռ. +37494199478
Էլ. փոստ` [email protected]
Հասցե՝ Karas Wines, Arevadash, Armavir, Armenia