Category Գինեգործարաններ

«Ջրաղացպանյան Վայների» գինեգործարան

Բամբակաշատ գյուղում է գործում Ջրաղացպանյանների գինեգործարանը: Ջրաղացպանյանների գինեգործարանը ընտանեկան բիզնես է, որի հիմքը պապիկից ժառանգություն ստացած մառանն ու գինեգործական ավանդույթներն են:
Ավելին«Ջրաղացպանյան Վայների» գինեգործարան

Monte Noah Estate winery

Պեդրո Զարոկյանը, ԱՄՆ-ից վերադառնալով, որոշում է գինեգործության և խաղողի մշակման իր հմտությունները ներդնել Հայաստանում: Դրա համար նա ընտրում է իր տեսած ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Արաքս և Ախուրյան գետերի միախառման կետի մոտ գտնվող բարձունքը: Ոռոգման բացակայությունը դառնում է նոր հնարավորություն՝ փորձարկելու գյուղատնտեսական նորարարություններից կաթիլային ոռոգումը: Տարիների աշխատանքից հետո գործարարը արդեն ներկայանում է Monte Noah էսթեյթ այգի և գինեգործարանով:
ԱվելինMonte Noah Estate winery

«Կարաս» գինեգործարան

Ֆրանսիահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը Հայաստան է ներմուծել պրոֆեսիոնալ գինու արտադրության լավագույն փորձը: Խաղողի մշակման համար նա ընտրել է Արմավիրի մարզից քարքարոտ հսկայական մի տարածք և պրոֆեսիոնալ վարպետների ներգրավմամբ այն դարձրել քարից պոկված օազիս: Ակնառու է, որ հսկայական ներդրումներ են արվել Էռնեկյան ընտանիքի կողմից՝ ստանալու համար յուրահատուկ և պահանջված հայկական գինին:
Ավելին«Կարաս» գինեգործարան